Պետությունը պետք է գոյություն ունենա քաղաքացիների շահերի շրջանակում, ինչպես նախկինում էր Հայաստանում: Այս մասին նոյեմբերի 30-ին Շիրակի մարզի Արթիկ քաղաքի մշակույթի տանը կայացած հանդիպման ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ով առաջիկա ընտրություններում գլխավորում է համամասնական ցուցակը, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:

Քաղաքական գործչի խոսքով, Հայաստանը պետք  է ուժեղանա, քանի որ դա է պահանջում տարածաշրջանում աշխարհաքաաղական իրավիճակը:

Մարուքյանը նշեց, որ հանրապետությունն, ըստ էության, երկու կողմերից շրջապատված է ոչ բարեկամական երկրներով, ինչպիսիք են Թուրքիան եւ Ադրբեջանը: «Բայց մենք չենք կարող ազատվել նրանցից եւ քարտեզից տեղափոխվել այլ վայր: Հետեւաբար, մենք պետք է հաշվի առնենք այս գործոնը եւ սկսենք մեր պետականության ամրապնդման գործընթացը», - ասաց նա: