Instagram սոցցանցի օգտատերերը հնարավորություն են ստացել որոշել, թե ում հասանելի լինի իրենց Stories-ը՝ լուսանկարները կամ տեսանյութերը՝ վերեւում տեքստով եւ նկարներով կամ առանց դրանց, որոնք հրապարակումից 24 ժամ հետո անհետանում են։ Facebook-ին պատկանող սոցցանցն այդ մասին հայտնել է իր բլոգում՝ տեղեկացնում է РБК-ն։
Օգտատերերը կարող են կազմել մտերիմ ընկերների ցանկ (Close Friends) եւ Stories-ը հասանելի դարձնել միայն նրանց։
Խմբի հետ կապված կարգավորումները կարվեն մենյուից։ Մտերիմ ընկերների ցանկը կտեսնի միայն օգտատերը։ Դրանում ներառվելու հայց հնարավոր չէ ներկայացնել։
Եթե ուրիշների Stories-ը նայելիս օգտատերը էկրանի ներքեւի մասում կանաչ նշան տեսնի, նշանակում է հեղինակն իրեն ավելացրել է մտերիմների ցանկում։ Նորամուծությունը հասանելի է նոյեմբերի 30-ից՝ ինչպես iOS-ի, այնպես էլ Android-ի համար։
Facebook-ը Instagram-ը ձեռք է բերել 2012թ․՝ 1 մլրդ դոլարով։ Անցյալ ամռանը Bloomberg-ի վերլուծաբանը գրել էր, որ եթե դա տեղի չունենար, ընկերությունը այժմ ավելի քան 100 մլրդ դոլար կարժենար։





























