Ճապոնացի գիտնականների կողմից վիրտուալ իրականության մեջ ավելի շատ խորասուզվելու համար ստեղծված համակարգն ինքնուրույն շարժում է իրեն միացված մարդու ձեռքերը եւ ոտքերը, որպեսզի վերջինս լիարժեք զգա վիրտուալ աշխարհները: Յուրօրինակ մշակումը ներկայացված կլինի SIGGRAPH Asia 2018 միջոցառմանը, գրում է Planet Today-ը:
«Սովորական սարքավորումը, որն օգտագործվում է VR-ի խորասուզման համար, որպես կանոն, միայն ձայնային եւ տեսողական տեղեկատվություն է օգտագործում՝ օգտվողին վիրտուալ աշխարհ տեղափոխելու համար: Բայց մարդիկ միայն աչքերով եւ ականջներով չեն ընկալում աշխարհը, հետեւաբար ֆիզիկական շփումից զգացողությունները չի կարելի հաղորդել առկա VR սաղավարտների միջոցով: Մենք ուզում ենք լուծել այդ հարցը», — ասում է Տոյախասիի համալսարանից Միտիտերու Կիտազակին:
Գիտնականների մշակումն իրենից VR բազկաթոռ է ներկայացնում:
Բազկաթոռն ունի ոտքերի եւ ձեռքերի համար պահող հարմարանքներ, որոնք ստիպում են օգտվողին շարժել վերջույթները: Այնպիսի մանրուքների մասին, ինչպիսիք են օդափոխիչները, անգամ պետք չէ հիշատակել. Ճապոնաի ինժեներները իրենց բնորոշ մանրակրկտությամբ են մոտեցել առաջադրանքի իրականացմանը:





























