Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները մշակել են RePaint հատուկ համակարգը, որով արհեստական ինտելեկտը 3D-տպագրության միջոցով ճշգրտորեն վերարտադրում է նկարները, հաղորդում է Daily Mail-ը:
Մասնագետները պատմել են, որ RePaint-ն աշխատելիս ծածկում է տասը կիսաթափանցիկ թանաքի շերտերով: Ընդ որում, նախապես հանձնարարված գույնի ստացման համար անհրաժեշտ իդեալական հաջորդականությունը որոշում է ИИ-ն, շեշտում են ծրագրի հեղինակները:
Ըստ հետազոտողների՝ ИИ-ն սովորել է ոչ միայն որոշել այս կամ այն հատվածի համար անհրաժեշտ գույները, այլև հաշվի առնել լուսավորության փոփոխությունները, որոնք թույլ են տալիս ստանալ կայուն արդյունքներ:
Հարկ է նշել, որ մինչ այդ, լուսանկարչության կան գունավոր տպագրության միջոցով վերարտադրված նկարների կրկնօրինակները զգալիորեն տարբերվում էին բնօրինակներին, քանի որ դրանց գույները մշակված էին մեկ հարթության մեջ:
Գիտնականները գտնում են, որ մոտ ապագայում RePaint-ը կդառնա անփոխարինելի ծրագիր: Օրինակ՝ թանգարանները կկարողանան ցուցադրել արժեքավոր նկարների կրկնօրինակները՝ պահելով դրանց բնօրինակները հուսալի վայրում:





























