Մենք Օձունում հաճախ ենք հանդիպումներ ունեցել, և մեծ հաշվով այստեղ խնդիր չունենք ներկայացնելու, թե ինչպես է պետք թացը չորից զատել․ օձնեցիները դա շատ լավ գիտեն Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 2-ին, Օձունում նախընտրական քարոզարշավի ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, կուսակցության ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը։ Ըստ նրա՝ եթե «Լուսավոր Հայաստանի» այլընտրանքը չլիներ, չակերտների մեջ որպես ընդդիմություն կարող էին ներկայանալ ՀՀԿ-ն և նրա նախկին կոալիցիոն գործըներները։
«Լուսավոր Հայաստանը այն ուժն է, որ եթե այս ընտրություններին չմասնակցեր, դուք կմնայիք անայլընտրանք, և խորհրդարանում կարող էին չակերտների մեջ որպես ընդդիմություն ներգրավվել հանրապետականները և նրանց կոալիցիոն նախկին գործընկերները, և սա շատ վատ հետևանքների կբերեր, բայց Լուսավոր Հայստանը մասնակցում է այս ընտրություններին և բոլորի համար կա շանս, որ մենք կարող են խորհրդարանում ունենալ հակակշիռ ուժ, փոխզսպող ուժ, որը շատ կարևոր է խորհրդարանական կառավարման պետությունում, որպես դեմոկրատական այլընտրանք՝ ապահովելու քաղաքացիների ազատություններն ու իրավունքները, փոխզսսպելու ու հակակշռելու քաղաքական մեծամասնությանը»,- ասաց Մարուքյանը։



























