Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը հերքել է Գյումրիում կնոջ սպանությանը 102-րդ ռազմակայանի պայմանագրային զինծառայողի հնարավոր մասնակցության մասին լուրերը:
Դեսպանատան մամուլի ծառայությունից հայտնել են, թե տեղեկությունն այն մասին, որ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանի պայմանագրային զինծառայողը ծեծել է Գյումրիիում բնակվող կնոջը, որը ծեծի հետեւանքով տեղում մահացել է, իրականությանը չի համապատասխանում:
Դեսպանատան տեղեկություններով՝ դեկտեմբերի 3-ին նա ծառայության դուրս չի եկել: Նման դեպքերում, ըստ փոխգործակցության կանոնակարգի, ռուս զինծառայողները պետք է այդ մասին տեղեկացնեն տեղական իրավապահ մարմիններին: Զինծառայողի մասին տեղեկությունն անմիջապես ավտոմատ հայտնվել է հետախուզական ամփոփագրում, ինչը դարձել է նրան աղմկահարույց իրադարձությանը մասնակցողների շրջանակի մեջ ընդգրկելու պատճառը: Ավելի ուշ զորամասի հրամանատարությունը՝ Գյումրիում ՌԴ Գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչների ու Հայաստանի ոստիկանության հետ պարզել են, որ ռուս զինծառայողի մեղքի աստիճանը չի պարզվել:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ անհայտ անձը 57-ամյա կնոջ նկատմամբ դաժան հաշվեհարդար է կատարել:





























