Samsung-ը եւ Verzion-ը ծրագրում են 2019-ի առաջին կեսին սմարթֆոն թողարկել՝ 5G ցանցի աջակցությամբ, հայտնում է The Verge-ը:
«Verizon-ը եւ Samsung-ը հայտարարել են 2019-ի առաջին կեսին 5G սմարթֆոն թողարկելու ծրագրերի մասին, սա ԱՄՆ-ում բջջային ցանցերի նոր ստանդարտի համար ամենահնչեղ դեբյուտներից մեկն է»,- նշում է պարբերականը:
Պարբերականը հայտնում է, որ ընկերությունները կմասնակցեն այս շաբաթ Հավայիում անցկացվող Qualcomm Snapdragon գագաթնաժողովին, որտեղ կներկայացնեն Qualcomm X50 մոդեմն օգտագործող սմարթֆոն՝ 5-րդ սերնդի ցանցի աջակցությամբ:
Samsung-ը մշակում է նաեւ սեփական մոդեմ՝ Exynos 5100, 5G ցանցի աջակցությամբ: Ենթադրվում է, որ այն կներդրվի Samsung Galaxy S10 սմարթֆոնում:





























