Google կորպորացիան ամփոփել է Google Play Best of 2018 Awards քվեարկության արդյունքները, որի ընթացքում օգտատերերն ընտրել են Android-ով գործող սարքերի համար լավագույն հավելվածները, խաղերը, ֆիլմերը եւ գրքերը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Վարկանիշի համաձայն՝ լավագույն հավելված է ճանաչվել «Եդադաիլ-ը՝ խանութներում ակցիաներ, զեղչեր եւ քեշբեքեր», իսկ լավագույն բջջային խաղ՝ «PUBG Mobile»-ը:

2018 թվականի ամենահանրաճանաչ ֆիլմերի վարկանիշում առաջին տեղն է զբաղեցրել «Մրջյուն մարդը եւ Կրետը» ֆիլմը:  Առաջին հնգյակի մեջ են մտել նաեւ «Երկնաքեր», «Վրիժառուներ. Անվերջության պատերազմ», «Խան Սոլո. Աստղային պատերազմներ: Պատմություններ» եւ «Դեդփուլ 2» ֆիլմերը:

Գրքերի վարկանիշում լավագույնն է Ջոն Քեհոյի «Ենթագիտակցությունն ամեն ինչ կարող է» գիրքը: Երկրորդ տեղում է Սթիվեն Հոքինգի «Ժամանակի կարճ պատմություն: Մեծ պայթյունից մինչեւ սեւ անցքեր» գիրքը: Երրորդ հորիզոնականն է զբաղեցրել Ալեն Քարրի «Ծխելը թողնելու հեշտ միջոց» գիրքը: