Լուծարված Ազգային ժողովը դեկտեմբերի 4-ին պետք է վերջին քառօրյան անցկացներ, սակայն քվորումն այդպես էլ չապահովվեց:

Ավելի վաղ խորհրդարանի խոսնակ Արա Բաբլոյանն այս կապակցությամբ ասել էր. «Քանի որ Կանոնադրության համաձայն քվորումի ապահովման համար 4 ժամ է հատկացվում, պատգամավորներին առաջարկում եմ չբացայակել շենքից եւ իրենց աշխատասենյակներում դեռ աշխատել: Հենց 53 պատգամավոր գրանցվի, կսկսենք աշխատանքը».:

Սակայն 4 ժամ անց նիստերի դահլիճ ներկայացավ ընդամենը 26 պատգամավոր, մինչդեռ քվորումի ապահովման համար պահանջվում էր 53 պատգամավորի ներկայություն: Խորհրդարանում ներկայացված բոլոր խմբակցություններից նիստերի դահլիճում ամբողջ կազմով ներկա էին միայն   «Ելք» դաշինքի ներկայացուցիչները:

Պետք է նշել, որ այսօրվա նիստի օրակարգում, ի թիվս այլ հարցերի, ներառված էր նաեւ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ներկայացված միջնորդության քննարկումը, որը վերաբերում է պատգամավոր Արամ Հարությունյանի հանդեպ քրեական հետապնդման հարուցմանը, ինչպես նաեւ  կալանքը որպես խափանման միջոց կիրառելուն համաձայնություն տալու մասին հարցը: