Փետրվարի 18-ին հազարավոր մարդիկ հավաքվել են Կահիրեի կենտրոնում, որպեսզի մասնակցեն աղոթքին եւ Եգիպտոսի պաշտոնաթող նախագահ Հոսնի Մուբարաքի բացակայության առաջին շաբաթվան նվիրված տոնական երթին, հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով Al-Jazeera հեռուստաալիքը։

18-օրյա խռովությունները գլխավորած Եգիպտոսի ընդդիմադիր ուժերը այս օրն անվանել են «Հաղթանակի եւ շարունակության ուրբաթ»։ Ընդդիմության կողմակիցներն ավելի վաղ հայտարարել էին, որ «հաղթական երթին» գնալու են սպիտակ վերնաշապիկներով։

Մուբարաքը 30 տարի Եգիպտոսը կառավարելուց հետո, ցույցերի արդյունքում  պաշտոնաթող էր եղել փետրվարի 11-ին։