Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ընդունել է Ադրբեջանում Վրաստանի դեսպան Թեյմուրազ Շարաշիձեին եւ հույս հայտնել, որ նրա դեսպանության  ժամանակաշրջանում Վրաստան-Ադրբեջան հարաբերությունները կշարունակեն լավ ընթանալ:

Նրա խոսքով, Ադրբեջանին եւ Վրաստանին միավորում են բազմաթիվ պատմական արժեքներ, ինչպես նաեւ երկու պետությունների միջեւ քաղաքական, տնտեսական  եւ հումանիտար ոլորտները գտնվում են բարձր մակարդակի վրա:

Վրաստանի դեսպանն իր հերթին հայտարարել է, որ իր բոլոր ուժերը կներդնի, որպեսզի նպաստի Վրաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների խորացմանը:

Նշենք, որ Վրաստանը Ադրբեջանում մեկ տարուց ավելի դեսպան չի ունեցել, քանի որ դեսպանի ընտրությունը չէր կայանում: Ադրբեջանում Վրաստանի դեսպանի պարտականությունները մեկ ու կես տարի կատարում էր դեսպանի տեղակալը: