2019 թվականին Եվրասիական տնտեսական միությունում նախագահությունը կստանձնի Հայաստանը: Այս մասին հայտարարվել է Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովում, որին մասնակցում է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Կազմակերպության անդամ երկրների առաջնորդները Սանկտ Պետերբուրգում ամփոփում են Ռուսաստանի մեկամյա նախագահությամբ Միության աշխատանքի արդյունքները: Օրակարգում է եվրասիական ինտեգրման հետագա խորացման քննարկումը, այդ թվում՝ առեւտրի, էներգետիկայի, թվային տնտեսության ոլորտներում: Նախատեսվում է քննարկել նաեւ կազմակերպության գործունեության ընթացիկ եւ կազմակերպական հարցեր: