Բելառուսի ղեկավարը ընթացիկ տարվա արդյունքները քաղաքական եւ տնտեսական տեսանկյունից ոչ միանշանակ է գնահատում: Ալեքսանդր Լուկաշենկոն այս մասին ասել է  Սանկտ Պետերբուրգում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ, հայտնում է RG-ն:

Դրական ձեռքբերումների թվում նախագահը նշել է ԵՏՄ Մաքսային օրենսգրքի պայմանագրի իրականացումը, Մոլդովային դիտորդ երկրի կարգավիճակ տալը:

Միության անդամ պետությունները Իրանի հետ ազատ առեւտրի գոտու ձեւավորման մասին ժամանակավոր պայմանագիր են ստորագրել եւ Չինաստանի հետ առեւտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագիր:

Նրա խոսքով, այս փաստաթղթերում ամրագրված նորմները լիարժեք կերպով կատարվելու են:

Նա նաեւ նշել է, որ կան կարեւոր խնդիրներ, որոնք մինչեւ հիմա չլուծված են մնում: Դրանք վերաբերում են առեւտրում խոչընդոտների վերացմանը, գազի եւ նավթի միասնական շուկայի ձեւավորմանը, ԵՏՄ երկրների տնտեսությունների թվայնացմանը, տիեզերական եւ երկրատեղեկատվական ծառայությունների տրամադրման ոլորտում համագործակցության զարգացմանը: