AnTuTu բենչմարկը նշել է 2018 թվականի ամենատարածված 10 Android-սմարթֆոնները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Վարկանիշը գլխավորում է Xiaomi Mi 8 Explorer Edition սմարթֆոնը: Սարքի վարկանիշը կազմում է 97 տոկոս: Փորձագետները երկրորդ տեղում նշել են Samsung Galaxy S9+-ը, երրորդ տեղը զբաղեցրել է Meizu 16th-ը: Այս սմարթֆոնները ստացել են 96 տոկոս վարկանիշային ցուցանիշներ:

Huawei Mate 10 Pro, Oppo Find X եւ Meizu 16th Plus սմարթֆոնները ստացել են 95 տոկոս եւ գրավել 4-ից 6-րդ տեղերը: Վարկանիշի 7-րդ հորիզոնականը բաժին է հասել OnePlus 6 սմարթֆոնին, Huawei Mate 10-ը գրավել է 8-րդ, իսկ Vivo NEX Ultimate-ը, որը հագեցած է շարժական ճակատային խցիկով, 9-րդ տեղը:

Տասնյակը եզրափակում է անցյալ տարվա ֆլագմանային սմարթֆոն Samsung Galaxy S8+-ը: