Ժամը 14.00-ի դրությամբ արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընտրողների մասնակցությունը կազմել է ընդամենը 24,53 տոկոս: Այս ժամի դրությամբ քվեարկության համար քվեատուփերին է մոտեցել ընտրելու իրավունք ունեցող 2 592 479  ընտրողներից 636 055-ը: Այս մասին ճեպազրույցում հայտնեցին Կենտրոնական ընտրական հանձնաժողովում:

Երկրի մայրաքաղաք Երեւանում ժամը 14.00-ի դրությամբ քվեարկել է ընտրողների 23,53 տոկոսը (199971), Հայաստանի երրորդ քաղաք Գյումրիում՝ 18,22 տոկոսը (22671), երրորդ քաղաք Վանաձորում՝ 24,21 տոկոսը (23326):

Նշենք, որ այսօրվա մասնակցությունը ավելի քան 9 տոկոսով քիչ է՝ 2017 թվականի ապրիլի 2-ին անցկացված հերթական խորհրդարանական ընտրությունների համեմատությամբ: Այդ ժամանակ ժամը 14.00-ին մասնակցությունը կազմել էր 33,46 տոկոս (865884 ընտրող): Երեւանում անցած տարի ժամը 14.00-ին քվեարկել էր ընտրողների 33,51 տոկոսը (283453), Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրիում՝ 25,04 տոկոսը (31305), երրորդ քաղաք Վանաձորում՝ 30,28 տոկոսը (29115):

Ընտրողների մասնակցությունն ըստ ընտրական տարածքների՝

N1 (Երեւան՝ Ավան, Նոր Նորք եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններ) – 24,2 տոկոս (48618),

N2 (Երեւան՝ Արաբկիր, Աջափնյակ, Դավիթաշեն շրջաններ) – 23,85 տոկոս (50940),

N3 (Երեւան՝ Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ շրջաններ) – 23,75 տոկոս (53472),

N4 (Կենտրոն վարչական շրջան, Էրեբունի, Նորք-Մարաշ, Նուբարաշեն շրջաններ) –  22,33 տոկոս (46941),

N5 (Արարատի մարզ) – 25,02 տոկոս (55418),

N6 (Արմավիրի մարզ) – 21,41 տոկոս (50170),

N7 (Արագածոտնի մարզ) – 27,37 տոկոս (32211),

N8 (Գեղարքունիքի մարզ) – 25,7 տոկոս (49117),

N9 (Լոռիի մարզ) – 25,12 տոկոս (59639),

N10 (Կոտայքի մարզ) – 24,42 տոկոս (58640),

N11 (Շիրակի մարզ) – 22,11 տոկոս (50819),

N12 (Սյունիքի եւ Վայոց ձերի մարզեր) – 30,05 տոկոս (48612),

N13 (Տավուշի մարզ) – 28,92 տոկոս (31458):

Այսպիսով, ամենաակտիվը Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերի ընտրողներն են, ամենապասիվը՝ Արմավիրի մարզի:

Նշենք, որ այսօր ընտրողների մասնակցությունը գրեթե 9 տոկոսով ցածր է 2017 թվականին անցկացված հերթական խորհրդարանական ընտրությունների համեմատությամբ: Այդ ժամանակ ժամը 14.00-ի դրությամբ այն կազմել էր 33,46 տոկոս (865884 ընտրող): Երեւանում անցյալ տարի ժամը 14.00-ին քվեարկել էր ընտրողների 33,51 տոկոսը (283453), Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրիում՝ 25,04 տոկոսը (31305), երրորդ քաղաք Վանաձորում՝ 30,28 տոկոսը (29115):

Ժամը 14:00-ի դրությամբ քվեարկել է ընտրողների 33,46 տոկոսը (ֆոտո)