Բահրեյնի թագավորը, ում երկրում փետրվարի 14-ից զանգվածային անկարգություններ են ընթանում, հանձնարարել է իր որդուն բանակցություններ սկսել երկրի անխտիր բոլոր ընդդիմադիր ուժերի հետ:

Բահրեյնի թագավոր Համադ բեն Իսա Ալ Խալիֆայի այդ հրամանը հրապարակվել է պետական հեռուստաընկերության եթերում: Ժառանգորդ արքայազն, շեյխ Սալման բին Համադ Ալ-Խալիֆան կստանա բոլոր լիազորությունները` Բահրեյնի ժողովրդի հույսերն ու ակնկալիքները կյանքի կոչելու համար:

Արքայազանը հայտարարել է, թե բանակցությունները պետք է կայանան լիակատար հանդարտության պայմաններում: Բահրեյնում մեծամասնությունը կազմում են շիաները, իսկ իշխանության ղեկին սուննի փոքրամասնությունն է:

«Կոմերսանտի» փոխանցմամբ, ընդդիմությունը հրաժարվել է համագործակցությունից: