Թունիսում  ցուցարարները, ովքեր երկու ամիս է` հակակառավարական ցույցեր են անում եւ քաղաքացիական ազատոթյուններ պահանջում, դուրս են փողոցներ նոր պահանջով: Փետրվարի 18-ի հանրահավաքի ժամանակ նրանք պահանջել են  փակել հասարակաց տները եւ վերջ դնել մարմնավաճառությանը։

«Մենք չենք կարող հանդուրժել, որ մուսուլմանական երկրում կանայք համարվեն ապրանք, մենք պահանջում ենք փակել Թունիսի բոլոր հասարակց տները»,- հայտարարել է ցուցարարներից մեկը։

Թունիսի Սուս, Կայրուան եւ Բեժա քաղաքներում արդեն փակվել են հասարակաց տները, հերթը մայրաքաղաքինն է։

Ցուցարարներն ուղղվել են Աբդալլա-Գեհ փողոց, որտեղ գտնվում է ամենահայտնի հասարակաց տներից մեկը, եւ, ըստ ամենայնի, փորձել են այրել այն: