Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 19-ին Շուշի քաղաքում մասնակցել է Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի թեմական խորհրդի նիստին:
Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ 2010 թվականին կատարված աշխատանքների եւ 2011 թվականի անելիքների մասին տեղեկություններ է ներկայացրել Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:
Երկրի ղեկավարը եկեղեցի–հասարակություն փոխհարաբերությունների շարունակական ամրապնդումը համարել է հասարակության ներդաշնակ զարգացման կարեւոր հիմքերից մեկը:
Հատուկ ուշադրություն է դարձվել նաեւ բանակ-եկեղեցի կապերի խորացման հետ կապված հարցերին:
Նիստին մասնակցել են Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, պաշտոնատար այլ անձինք:





























