Instagram-ում ավելացել է ձայնային հաղորդագրություններ ուղարկելու գործառույթը: Այս մասին ասվում է երկուշաբթի Twitter-ի պաշտոնական էջում հրապարակված հայտարարության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Այսօրվանից դուք կարող եք Direct-ով ձայնային հաղորդագրություններ ուղարկել», - ասվում է հայտարարությունում: Հաղորդագրության առավելագույն տեւողությունը մեկ րոպե է:

Հունիսին  Instagram-ը թարմացում էր թողարկել ավելացնելով  Direct-ի միջոցով տեսազանգերի հնարավորությունը: Տեսազանգին կարող է  մասնակցել մինչեւ 4 մարդ:

Instagram հավելվածը, որը նախատեսված է նկարների եւ հոլովակների հրապարակման համար, գործարկվել է 2010-ի հոկտեմբերին եւ սկզբում նախատեսվում էր միայն Apple-ի բջջային սարքերի համար: 2012-ի ապրիլից այն հասանելի դարձավ նաեւ Android-ի համար:

Այդ ժամանակ  Facebook ընկերությունը 1 մլրդ դոլարով  գնեց  Instagram-ը:

Հունիսին սոցցանցի օգտվողների թիվը հասավ 1 մլրդ-ի: