Google ընկերությունը դեռ մտադիր չէ Չինաստանում գրաքննությամբ որոնողական համակարգ գործարկել: Այս մասին ասել է Google-ի գլխավոր տնօրեն Սունդար Պիչայը՝ պատասխանելով  Ներկայացուցիչների պալատի արդարադատության հրացերով կոմիտեի անդամների հարցերին:

Չինաստանում Google-ի որոնողական համակարգը 2010 թվականին, երբ ընկերությունը հեռացավ այնտեղից,  չի գործում:

Պիչայը հավաստիացրել է, որ եթե ընկերության քաղաքականությունն այս հարցում փոխվի, ապա լիովին թափանցիկ կլինի:

«Մեր հիմնական խնդիրը օգտատերերին տեղեկատվությանը հասանելիություն տրամադրելն է, իսկ տեղեկատվության հասանելիությունը մարդու կարեւոր իրավունքներից է», - ասել է Պիչայը:

 «Մենք փորձում ենք տրամադրել այդ տեղեկատվությունը».

Ավելի վաղ նա հայտարարել էր, որ կցանկանար, որ Google-ը Չինաստան վերադառնար: