Չինացի գիտնականները մշակել են համեմատաբար պարզ տեխնոլոգիա, որը թույլ է տալիս թղթի միեւնույն թերթն օգտագործել տեղեկությունների բազմակի գրառումների համար, հայտնում է Planet Today-ը՝ վկայակոչելով ACS Applied Materials & Interfaces-ին:
Վերագրառվող թղթի վրա կատարված գրառումները կարող են պահպանվել մի քանի ամիս, իսկ թուղթը հնարավոր է «նետել» ավելի քան 100 անգամ: Այս ցուցանիշներով նոր մշակումը զգալիորեն գերազանցում է արդեն գոյություն ունեցողներին:
«Մեր տեխնոլոգիայի հիմքում դրված գաղափարն ամենեւին նոր չես անվանի. տարբեր երկրների գիտնականներն արդեն մի քանի տասնամյակ փորձում են ստեղծել վերագրառվող թուղթ: Սակայն բոլոր գոյություն ունեցող տեխնոլոգիաները զգալի թերություններ ունեն, օրինակ՝ նյութի շատ բարդ արտադրությունը, գրառման համար թունավոր նյութերի կիրառման անհրաժեշտությունը կամ էներգիայի արտաքին աղբյուրի օգտագործումը տեղեկատվությունը ընթեռնելի պահպանելու համար»,- ասում է հեռանկարային մշակման հեղինակներից մեկը՝ Լուժուո Չենը:
Նոր տեխնոլոգիան սենդվիչի նման մի բան է: Թուղթը կազմված է երեք շերտից, որոնցից մեկը նյութ է պարունակում, որը տաքացնելիս գունափոխվում է, երկրորդը հիմնականն է, իսկ երրորդը պատասխանատու է նյութի «զրոյացման» համար:
Թղթի «նետումը», ինչպես եւ տեղեկության գրառումը կատարվում է ջերմային ազդեցության միջոցով, միայն թե գրառման համար անհրաժեշտ է նյութը տաքացնել, իսկ ջնջելու համար՝ սառեցնել:





























