Samsung Galaxy S10 շարքի սմարթֆոնները դեռեւս պաշտոնապես չեն ներկայացվել, սակայն համացանցում դրա մասին բավականին շատ տվյալների արտահոսք է եղել։ Մասնավորապես, հայտնի է Galaxy S10 վաճառքի մեկնարկի ամսաթիվը եւ արժեքը, փոխանցում է Planet Today-ը։
Gizmodo UK ռիթեյլերի շնորհիվ հայտնի է դարձել, որ համեմատաբար էժան Galaxy S10 Lite տարբերակը կունենա 5,8 դույմ դիսփլեյ եւ 128 ԳԲ ֆլեշ հիշողություն, իսկ արժեքը 850 դոլար է։ Սա համարյա այնքան է, որքան պետք էր վճարել Galaxy S9-ի համար վաճառքի մեկնարկին։
Ստանդարտ S10 տարբերակը զինված կլինի 6,1 դույմ էկրանով, իսկ հիշողությունը՝ 128 կամ 512 ԳԲ։ Արժեքը կախված կլինի հիշողության ծավալից՝ կազմելով 1000 կամ 1250 դոլար։
Թոփային Galaxy S10+ տարբերակը կունենա մեծ՝ 6,4 դույմ էկրան, ինչպես նաեւ 6 տեսախցիկ, 128 ԳԲ-ն կարժենա 1130 դոլար, իսկ մեկ տերաբայթ հիշողությունը կարժենա 1760 դոլար։
Galaxy S10 շարքի սմարթֆոնների պաշտոնական շնորհանդեսը կկայանա 2019 թվականի փետրվարի 20-ին MWC ցուցահանդեսի շրջանակներում։ S10-ի վաճառքի մեկնարկը նախատեսված է մարտի 8-ին։





























