Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Լեւոն Մնացականյանն ազատվել է պաշտոնից, տեղեկանում ենք 5-րդ ալիքից:

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ դեկտեմբերի 14–ին, ՊԲ շտաբում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում Պաշտպանության բանակի հրամկազմին է ներկայացրել նոր հրամանատարին՝ գեներալ–մայոր Կարեն Աբրահամյանին, որը մեկ տարի առաջ նշանակվել էր ՊԲ գլխավոր շտաբի պետի պաշտոնում, իսկ մինչև այդ ՀՀ ԶՈՒ 5–րդ բանակային կորպուսի հրամանատարն էր։

Հիշեցնենք՝ Լևոն Մնացականյանը ՊԲ հրամանատարի պաշտոնում ծառայում էր 2015 թվականից։ NEWS.am–ի աղբյուրների հաղորդմամբ, նա նշանակվելու է Արցախի արտակարգ իրավիճակների նախարար։

Բակո Սահակյանի մեկ այլ հրամանագրով ՊԲ գլխավոր շտաբի պետ է նշանակվել Ջալալ Հարությունյանը։

Հրադադարի ռեժիմը մինչ օրս պահպանվում է զենքի ուժի շնորհիվ. Արցախի Պնախարարի հարցազրույցը (Ֆոտո)