Թուրքիայի եւ Վրաստանի էներգետիկայի նախարարներ Թաներ Յըլդըզը եւ Ալեքսանդր Խետագուրին, նաեւ թուրքական «Աղաօղլու» էներգետիկ ընկերության ղեկավար Ալի Աղաօղլուն թետրվարի 19-ին արձանագրություն են ստորագել Վրաստանում երեք հիդրոէլեկտրակայան կառուցելու վերաբերյալ:

«Աղաօղլուն» էլեկտրակայաններ է կառուցելու Փարավանի գետի վրա` 277 մլն կՎտ հզորությամբ:  Շինարարական աշխատանքները, ինչպես ակնկալվում է, կտեւեն չորս տարի:

Վրացի նախարար Խետագուրին ասել է, որ հիդրոէլեկտրակայանների կառուցումը սկսվելու է  հաջորդ տարի, երբ ավարտվեն տեխնիկական ենթակառուցվածքների աշխատանքները: