Apple ընկերությունը iPhone X սմարթֆոնի էկրանի սխալ բնութագրիչներ է նշել: Այս մասին ասվում է Հյուսիսային Կալիֆորնիայի դատարան ներկայացված հայցում, գրում է Lenta-ն՝ վկայակոչելով CNET-ին:

Ըստ հայցվորների՝ էկրանի իրական նշանակությունը 5.6875 դույմ է այն ժամանակ, երբ ընկերությունը նշել է 5,8 դույմ: Նշվում է նաև, որ արտադրողը խոսում է 2436 x 1125 պիքսել կարգավորման մասին, սակայն հայցորդները համարում են, որ դրանք ավելի քիչ են:

Ավելի վաղ նոյեմբերի 22-ին հաղորդվում էր, որ Apple-ը կվերսկսի iPhone X-ի արտադրությունը որոշ շրջաններում վաճառքի համար: Այս որոշումն ընդունվել էր iPhone Xs-ի և Xr-ի վաճառքի ցածր ցուցանիշների արդյունքում:

Իր նոր սմարթֆոնների աշնանային շնորհանդեսից հետո Apple–ը պաշտոնական կայքից հեռացրել է iPhone X-ի, SE-ի և 6s-ի մասին տեղեկատվությունը: Դա նշանակում է, որ այդ սմարթֆոնների արտադրությունն ու վաճառքը դադարեցվել են, ընկերությունը դադարեցրել է նաև այդ մոդելների աքսեսուարների վաճառքը: