ՌԴ-ն աշխատում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Ղարաբաղի հարցով ուղիղ երկխոսության հնարավորությունների ստեղծման ուղղությամբ: Դեկտեմբերի 18-ին Երեւանում՝ մամուլի ասուլիսում, այս մասին հայտարարեց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

Նրա խոսքով, այս հարցում Ռուսաստանի դիրքորոշումն անփոփոխ է:

«Սերգեյ Լավրովը վերահաստատեց այդ, եւ մենք մտադիր ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով շարունակել աշխատանքը: Մենք ելնում ենք այն հանգամանքից, որ երկու կողմերի համաձայնության հիման վրա խաղաղ լուծմանն այլընտրանք չկա», - ընդգծեց Կոպիրկինը: