«Ազգային օրակարգ» կուսակցության ներկայացուցիչները, որի ստեղծման մասին այօսր էր հայտարարվել, Արցախի հարցի լուծումը այն Հայաստանին միացնելու մեջ են տեսնում:

Արա Հակոբյանը նշեց, որ հարկավոր է արձանագրել, որ իրավիճակն իսկապես փոխվել է բոլոր իմաստներով, այդ թվում նաեւ արտաքին գործընկերների հետ հարցում: Որպես հետեւանք՝ նոր հնարավորություններ են հայտնվել: «Պետք է միավորման նպատակ դնել: Բանակցությունների նոր օրակարգ սկսել եւ աշխարհը կճանաչի նման հնարավորությունը», - ասաց Հակոբյանը: Նրա խոսքով, հարկավոր է հրաժարվել Մադրիդյան սկզբունքներից, սակայն ԵԱՀԿ Մինսկի խմբում բանակցությունները նոր մոտեցումներով շարունակել:

«Երբ խոսում ենք փոխզիջումենրի մասին, պետք է հստակ հասկանալ, թե ինչ է նշանակում փոխզիջումներ եւ զիջումներ: Մադրիդյան սկզբունքներում նշված է, որ զիջում ենք, բայց անհասկանալի է, թե ինչ կստանանք փոխարենը», - ասաց Հակոբյանը:

Ավետիք Չալաբյանի կարծիքով, Մադրիդյան սկզբունքները փակուղի են, դրանք արդյունքի չեն հանգեցնի:  Ավելի վաղ վարչապետ Նիյոլ Փաշինյանը հայտարարել էր բանակցություններին Արցախի մասնակցության անհրաժեշտության մասին, հարկավոր է արմատական փփոփոխությունների հասնել, հակառակ դեպքում՝ ոչինչ չի փոխվի, հավելեց նա: