Վրաստանը երբեք չի գործի իր հարեւան երկրների օրինական ազգային շահերի դեմ: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել վրացի քղաքագետ Սոսո Ցինցաձեն, մեկնաբանելով Ադրբեջանի պետական նավթային ընկերության բազմիցս հնչող հայտարարությունները, թե իրենք մտադիր են գնել «Հյուսիս-Հարավ» գազատարի վրացական հատվածը, որով Ռուսաստանը գազ է մատակարարում Հայաստանին:

«Գազատարի վերահսկիչ փաթեթը չի վաճառվելու: Ես հետեւում եմ հայաստանյան հրապարակումներին եւ կարծում եմ, որ այդ առիթով անհանգստությունը մի փոքր չափազանցված է»,- վստահ է փորձագետը: Նրա խոսքով, Վրաստանն ու Հայաստանը լավ հարեւաններ են՝ բազմադարյա պատմությամբ եւ բարիդրացիական հարաբերություններն, ուղղակի, պահանջում են, որ փոխադարձաբար հաշվի առնվեն միմյանց օրինական ազգային շահերը:

«Մտահոգությունները չափազանցված են: Իհարկե, եթե այդ գազատարի վերահսկիչ փաթեթը հայտնվի Հայաստանի հանդեպ ոչ բարեկամաբար տրամադրված պետության ձեռքին, դա իսկապես, անհանսգատալու տեղիք կտա, սակայն դա նաեւ Վրաստանում են հասկանում»,- նշել է Ցինցաձեն: