Google ընկերությունը սկսում է ճկվող էկրանով դիսփլեյի ստեղծման աշխատանքը: Մասնագետները դեռ 2018-ի հուլիսին ԱՄՆ-ի արտոնագրային գերատեսչություն բազմաֆունկցիոնալ տրանսֆորմեր սարքի հայտ էին ներկայացրել, հաղորդում է Oane-ը:

Դատելով նկարագրությունից՝ տրանսֆորմեր սարքը կարող է ծալված վիճակում  որպես սմարթֆոն օգտագործվել, իսկ բացված կամ կիսաբացված վիճակում՝ որպես պլանշետ:

Գաջեթը, որն ընդունակ է դիսփլեյի ցանկացած մասում արտացոլել ամեն ինչ, ինչ հայտնվում է իր օբյեկտիվում, առջեւի տեսախցիկի կարիք չունի: