Տարին մոտենում է  ավարտին եւ այժմ ճիշտ ժամանակն է այն ամփոփելու: Ներկայացնում ենք վերջին 12 ամիսների 10 առաջադեմ հեռախոս-գաջեթները:

2018-ը բջջային գաջեթների սիրահարների համար շատ հաջող էր: Սմարթֆոններ արտադրողները տարբեր արտասովոր լուծումներ էին ներկայացնում, օրինակ փորձելով առավելագույնս արդյունավետ դիսփլեյ ստեղծել՝ միեւնույն ժամանակ հրաժարևվելով արդեն ձանձրալի դարձած կտրվածիքց:

Vivo X20 Plus UD

Vivo X20 Plus UD-ը ներկայացվել է 2018-ի հունվարին: Սկզբունքորեն իր բնութագրիչներով «միջակ» լինելով՝ այն դարձել է աշխարհի առաջին սմարթֆոնը, որն ունի դակտիլոսկոպիկ սկաներ՝ ներկառուցված դիսփլեյով:

Porsche Design Huawei Mate RS

Մարտին Huawei ընկերությունը ներկայացրեց P20, P20 Pro եւ Mate RS Porsche Design առաջադեմ սմարթֆոններ: Վերջին երկու մոդելները եռակի հիմնական տեսախցիկներ են ստացել, ընդ որում Mate RS Porsche Design-ը դարձել է 512 գիգաբայթ ֆլեշ հիշողությամբ աշխարհի առաջին սմարթֆոնը:

Բացի այդ այս բարձրակարգ մոդելը երկու մատնահետքի սկաներ է ստացել. մեկը՝ հետեւի վահանակին, մյուսը՝ էկրանի մակերեւույթի տակ:

Vivo Nex

Vivo Nex սմարթֆոնը (ավելի ճիշտ՝ Nex S, Nex եւ Nex A մոդելները) ներկայացվել էր 2018-ի հունիսին: Նրա առջեի մասում դիսփլեյի մակերեսը տպավորիչ արդյունավետ չափի է հասնում ՝91,24 տոկոսի: Ընկերությանը հաջողվել էր դրան հասնել երկու կարեւոր լուծումների շնորհիվ՝ դիսփլեյի մեջ ներկառուցված մատնահետքի սկաների, ինչպես նաեւ առջեւի շարժական տեսախցիկի: Տեսախցիկի հավելվածի գործարկման ժամանակ 8 մեգապիքսել տեսախցիկը դուրս է գալիս վերին ճակատային  մասից, իսկ աշխատանքն ավարտելուց հետո ավտոմատ կերպով հետ է քաշվում:

Oppo Find X

Oppo ընկերությունն այս տարվա հունիսին ներկայացրել է նաեւ Find X-ը: Ինչպես նաեւ մոդելը մշակողներն առաջարկել են անսովոր լուծում, ինչը հնարավորություն է ընձեռել հրաժարվել դիմային մասում «կտրվածքից». Նրանք սմարթֆոնը հագեցրել են տեսախցիկների բլոկով, որոնք գործարկվում են սլայդերի մեխանիզմով (տվյալ շարժական բլոկում են գտնվում ճակատային եւ երկու ետնամասային տեսախցիկները): Find X-ն ունի նաեւ էկրանին տեղակայված մատնահետքի սկաներ: Այս ամենը թույլ է տվել Oppo-ին հասնել էկրանի արդյունավետ տարածքի՝ ամբողջ 92.25 տոկոսով:

Apple iPhone XS

Apple–ն իր նոր սմարթֆոնները, ինչպես միշտ, ներկայացրեց աշնանը։ Դրանք էին՝ iPhone XS–ը, XS Max–ը եւ XR–ը. Բոլոր երեք սարքերը Apple-ից ստացան A12 Bionic նոր չիպսեթներ, որոնք պատրաստված են 7 նանոմետր պրոցեսորային տեխնոլոգիայով: Huawei-ը ներկայացրեց աշխարհում առաջին միաբյուրեղային համակարգը (SoC)՝ պատրաստված 7 նանոմետր պրոցեսորային տեխնոլոգիայով։ Kirin 980–ը՝ ավելի վաղ՝ օգոստոսի վերջին, սակայն առաջին սերիական սարքը նրանում դարձավ Huawei Mate 20 (եւ Mate 20 Pro) մոդելը, որը ներկայացվեց միայն հոկտեմբերին։

Black Shark Helo

Black Shark ապրանքանիշի նոր սմարթֆոնը, որը Xiaomi ընկերության կողմից է ֆինանսավորվել, ներկայացվել է հոկտեմբերին: Այս խաղային սմարթֆոնը դարձել է աշխարհում առաջին սմարթֆոնը 10 գիգաբայթ օպերացիոն հիշողությամբ (այն հասանելի է վեց կամ ութ գիգաբայթ RAM-ների տարբերակներով, ինչպես նաեւ լավագույն տարբերակով`հենց 10 ԳԲ RAM-ով):

Nubia X

Սմարթֆոն Nubia X-ը, որը ներկայացվել է աշնանը, զարմացրել է անսովոր լուծումով, որը թույլ է տալիս նաեւ ավելի մեծ «շրջանակի» հասնել, այնպես որ սարքը սկզբունքորեն ազատվել է առջեւի տեսախցիկից: Վերջինս դրա կարիքը չունի, քանի որ այն հագեցած է երկու էկրանով, եւ դուք կարող եք սելֆի անել  հետեւի հատվածում գտնվող հիմնական տեսախցիկներից, որտեղ տեղադրվում է էկրաններից մեկը:

Honor View 20

Ճակատային խցիկի տակ էկրանին անցքով առաջին սմարթֆոններն են Honor View 20-ը եւ Samsung Galaxy A8s-ը, որոնք նույն օրն են ներկայացվել (նման որոշումը՝ սելֆիի խցիկի համար էկրանին անցքի օգտագործումը, թույլ է տալիս նաեւ հրաժարվել iPhone X-ի ոգով «բացվածքից» եւ հասնել ավելի մեծ «անշրջանակության»): Honor View 20-ն, ի դեպ, եւս մի բանով է զարմացրել՝ սմարթֆոնն ունի 48 մեգապիքսել թույլատրելիությամբ խցիկ:

Lenovo Z5 Pro GT

Lenovo ընկերությունը զարմացրել է Z5 Pro GT սմարթֆոնով, որը վերջերս է ներկայացվել՝ դեկտեմբերին: Սմարթֆոնն աշխարհում առաջինն է ստացել նոր ֆլագմանային Qualcomm - Snapdragon 855 չիպսեթ, ինչպես նաեւ աշխարհում առաջին սմարթֆոնն է, որ ունի 12 գիգաբայթ օպերատիվ հիշողություն

Royole FlexPai

2018 թվականին Samsung ընկերությունը վերջապես խոսեց ծալվող էկրանով իր ապագա սմարթֆոնի մասին: Ի դեպ, խոսքը վերաբերում էր վաղ նախատիպին, իսկ այդպիսի դիսփլեյով քիչ թե շատ պատրաստի սարքը ներկայացրել է քիչ հայտնի Royole ընկերությունը: FlexPai կոչվող սմարթֆոնը բաց վիճակում ավելի շուտ պլանշետի է նման, իսկ ծալված վիճակում ունի, կարելի է ասել, ամբողջ երեք էկրան՝ մեկական հետեւից եւ առջեւից, մեկն էլ թեքության երկայնքով տեղակայված: