Հնդիկ հայտնի նկարիչ Սուդարսան Պատնաիկը Պուրի Օդիշի լողափին ավազից հսկայական Սանտա Կլաուս է ստեղծել։

Քանդակի պատրաստման վրա 800 տոննա ավազ է ծախսվել եւ 10 000 պլաստիկ շիշ։ Արձանի վրա գրված է․ «Պատրա՛ստ փոփոխություններին, հաղթի՛ր պլաստիկ աղտոտությունը»։ Այսպիսով, նկարիչը փորձում է մարդկանց ուշադրությունը հրավիրել շրջակա միջավայրի պահպանության վրա։ Քանդակի ստեղծման գործում նրան օգնել են տեղացի ուսանողները։ «Երկու օր պահանջվեց, որպեսզի ստեղծենք սուրբծննդյան տոնածառների մեջ նստած Սանտա Կլաուսի հսկայական մոդելը։ Օգտագործված պլաստիկ շշերը կվերամշակվեն»,- ասել է Պատնաիկը։