Honor View 20–ն պաշտոնապես ներկայացված է Չինաստանում, հայտնում է Life–ը։
Սմարթֆոնը հետաքրքիր է իր արմատապես թարմացված էքստերիերով։ Այն ունի անշրջանակ էկրան՝ սելֆի տեսախցիկի տակ։ Այսպիսի էրգոնոմիկայով սարքավորումը առաջինն է աշխարհում։ Հետին վահանակին երկու տեսախցիկ եւ լուսարձակ կա, որոնք տեսակայված են ոչ թե ուղղահայաց, այլ հորիզոնական։
Էկրանի անկյունագիծը 6.4 դույմ է, Full HD+–ով։ Տեխնոլոգիան, որի հիման վրա այն ստեղծվել է, չի նշվում։ Սմարթֆոնը կաշխատի Kirin 980 յոթ նանոմետր պրոցեսորով, իսկ բարձր արդյունավետության համար պատասխանատու կլինի GPU Turbo 2.0 ծրագիրը։ Սմարթֆոնը հագեցած կլինի 4000 միլիամպեր ժամ։
Honor View 20–ը Չինաստանում վաճառքի կհանվի դեկտեմբերի 28-ին։





























