ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկում է երկրում արտակարգ դրություն հայտարարելու հրամանագրի ստորագրման հնարավորությունը, որը կարգելի ամերիկյան ընկերություններին Huawei եւ ZTE չինական ընկերությունների հեռահաղորդակցային սարքավորումներից օգտվել, հաղորդում է Reuters-ը` հղում անելով իրավիճակին իրազեկ  երեք աղբյուրներին:

Սա կլինի ԱՄՆ նախագահի վարչակազմի վերջին քայլը երկու խոշոր Huawei Technologies Cos Ltd եւ ZTE Corp չինական ընկերություններին ամերիկյան շուկայից դուրս հանելու համար:

Միացյալ Նահանգները պնդում են, որ այս երկու ընկերությունները գործում են չինական կառավարության ցուցումով եւ որ իրենց սարքավորումները կարող են օգտագործվել լրտեսության համար:

Հանձնարարականը, որն արդեն ավելի քան ութ ամիս քննարկվում է,  կարող է հունվարի սկզբին ստորագրվել եւ Առեւտրի նախարարությանը կպարտավորեցնի արգելել ամերիկյան ընկերություններին հեռահաղորդակցությունների օտարերկրյա արտադրողներից սարքավորումներ ձեռք բերել, որոնք ազգային անվտանգության համար նշանակալի ռիսկեր են ներկայացնում:

Հանձնարարականը կվակայակոչի Արտակարգ տնտեսական լիազորությունների օրենքը, որը նախագահին իրավասություն է տալիս կարգավորել առեւտուրը՝ ի պատասխան Միացյալ Նահանգների շահերին սպառնացող արտակարգ իրավիճակին: