Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը հայտարարել է, որ դեկտեմբերի 29-ին Մոսկվայում թուրք-ռուսական բանակցություններից հետո կցանկանար  Մոսկվա կամ Սոչի մեկնել՝ սիրիական հարցի կարգավորման համար  Վլադիմիր Պուտին հետ բանակցությունների համար, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

«Շաբաթ թուրքական պատվիրակության  այցից հետո ես կարող եմ նաեւ Մոսկվայում կամ Սոչիում Սիրիայի հարցով Պուտինի հետ բանակցություններ անցկացնել», - The Daily Sabah-ը մեջբերում է նախագահի խոսքը:

Նախագահը նշել է, որ  ՌԴ ուղեւորվող թուրքական պատվիրակության  կազմում կներառվեն պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, Թուրքիայի հետախուզության ղեկավարը, նախագահի հատուկ ներկայացուցիչը եւ ՌԴ-ում Թուրքիայի դեսպանը:

Էրդողանի խոսքով՝ հանդիպման մասնակիցները բազմակողմանիորեն կքննարկեն Սիրիայի հարցը: