Facebook Inc-ի գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը հայտարարել է, որ «հպարտանում է ձեռք բերված առաջընթացով», պայքարում է ապատեղեկատվության դեմ եւ պաշտպանում է օգտատերերի անձնական տվյալները։

Ձեռքբերումների մեջ Ցուկերբերգը նշել է, որ Facebook-ն ավտոմատ կերպով ջնջում է ահաբեկչական կոնտենտի 99 տոկոսը։ Նա նաեւ խոսել է «պատմության մաքրման» մասին, որն ընկերությունը նոր է սկսել ստեղծել։ Ցուկերբերգը վստահեցրել է, որ Facebook-ը փոխվել է եւ ավելի ակտիվորեն կլուծի խնդիրները։

Անցնող տարին Facebook-ի համար հատկանշական էր միլիոնավոր օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի շուրջ բարձրացած մի քանի աղմկահարույց դեպքերով։ Ցուկերբերգը Կոնգրեսի առջեւ ցուցմունքներ էր տվել՝ բացատրելով, թե ինչպես կարող էին մարդկանց տվյալները հայտնվել երրորդ անձանց ձեռքերում։ Սոցցանցի վարկանիշի համար մեծ հարված էր նաեւ բաժնետոմսերի 24 տոկոս անկումը։