Samsung ընկերությունը Մեծ Բրիտանիայում Մտավոր սեփականության պաշտպանության վերահսկողական հաստատությունում գրանցել է Samsung Crypto Wallet ապրանքանիշը։ Դա կարող է հաստատել այն լուրերը, որ հարավկորեական ընկերությունը զբաղվում է կրիպտոարժութային դրամապանակի մշակմամբ՝ հայտնում է РБК-ն։

Ընկերության հայտի մեջ ասվում է հավելվածների համար ծրագրային ապահովման մասին, որոնք թույլ են տալիս պահպանել թվային փողերը եւ փոխանակել դրանք։ Օգտատերերն այդ ծրագրերը կարող են ներբեռնել իրենց սմարթֆոններում։