Հարավկորեական Samsung ընկերությունը արտոնագրել է ճկուն հեռուստացույց ծալովի էկրանով: Այդ մասին հաղորդել է ԱՄՆ-ի արտոնագրերի եւ ապրանքանիշերի վարչությունը (USPTO):

«Ծալովի էկրանով սարքավորում» (Rollable display device) կոչվող սարքի հրապարակված արտոնագրում  նշվում է, որ հեռուստացույցը ուղղահայց կերպով ծալվում եւ դառնում է  ինքնատիպ փաթեթ, գրում է «Իզվեստիա»-ն:

Ծալված վիճակում  հեռուստացույցն ունի տակդիրի վրա դրված տուփի տեսք, որից հնարավոր է ստանալ լիարժեք էկրան՝ դուրս քաշելով աջ եւ ձախ մոդուլները: