Google ընկերությունը թարմացրել է Android-ի «հարազատ» հավելվածը հաղորդագրություններով փոխանակվելու համար: Այժմ Android Messages-ը (Հաղորդագրություններ) պաշտպանվում է սպամից, հաղորդում է IXBT-ն:
Թարմացումը սերվերային է եւ արդեն հասանելի է որոշ օգտատերերին: Թարմացման հնարավորությունն ստացած հաջողակները ծանուցվում են «Հաղորդագրությունների» հերթական գործարկման մասին: Սպամից պաշտպանությունն աշխատում է գրեթե նույնկերպ, ինչպես Հեռախոսում:
Ինչպես Google-ը պարզաբանում է աջակցման բաժնում, «Հաղորդագրությունները» ճանաչում են ենթադրյալ սպամը, այնուհետեւ օգտատերը կարող է հաստատել կամ մերժել այդ որոշումը՝ օգտագործելով ծանուցման կոճակները: Սպամի մասին հաշվետվությունն ստանում է Google-ը, ինչպես նաեւ կապի օպերատորը, եթե ապահովում է տվյալ գործառույթը: Սակայն Google-ին հաշվետվություն ուղարկելու որոշումը պատկանում է օգտատերին. կարելի է ուղղակի արգելափակել համարը:
Ցանկության դեպքում, նորամուծությունը կարելի է անջատել հավելվածի կարգավորումների միջոցով Advanced բաժնում:





























