Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը (ԱՄՆ) կազմել է 2018 թվականի ամենատարակուսելի գիտական և տեխնիկական ձեռբերումների ցանկը, փոխանցում է Planet Today–ը՝ վկայակոչելով MIT Technology Review պարբերականը։

Ամենավատ տեխնիկական առաջընթացի ներքո MIT աշխատակիցները ներառել են նրանք, որոնք խախտում են գիտական հանրությունում գործող էթիկայի և բարոյականության նորմերը։  

Անցնող տարվա ամենատարակուսելի առաջընթացը չինացի գենետիկ Հե Ցզյանկուի հայտարարությունն է գենոմի սաղմնային զարգացման փուլում ձևափոխված առաջին երեխաների լույս աշխարհ գալու մասին։ Այս պատմությունը, հիշեցնենք, մեծ աղմուկ բարձրացրեց նոյեմբերին։

Մեկ այլ տարակուսանքի տեղիք տվող տեխնիկական ձեռքբերում են էլեկտրոնային ծխախոտները։ Այս տարի, ըստ ամերիկացի գիտնականների, ԱՄՆ-ում կրկնապատկվել է այդպիսի գաջեթներ օգտագործող դեռահասների թիվը։

MIT-ի աշխատակիցների կարծիքով՝ բավականին տարակուսելի է Dragonfly որոնողական համակարգը, որը Google կորպորացիան ստեղծել է Չինաստանի համար։ Ընդ որում, վերջին տվյալներով՝ Google-ի ներկառուցված գրաքննությամբ որոնողական համակարգը չեղարկվել է։

Վատ ձեռքբերում է համարվել նաև Facebook ընկերությունը․ այս սոցցանցը օգտագործվել է ռոհինջիա մահմեդական բնակչության նկատմամբ Մյանմարում էթնո-կրոնական հակամարտություն բորբոքելու համար։

Ցուցակում վերջինը Nectome ստարտափն է, որն առաջարկում է իր հաճախորդներին պահածոյացնել իրենց ուղեղը, որ ապագայում, երբ տեխնոլոգիաները թույլ տան, նոր ինքնություն ստեղծվեն։ Nectome-ի առաջարկած գործընթացը ենթադրում է էվթանազիա։