Համացանցում հայտնվել են առաջադեմ Nokia 9 սմարթֆոնի պաշտոնական ռենդերները, որի գլխավոր առավելությունը կլինի 5 օբյեկտիվներով հիմնական տեսախցիկը: Նոր նկարները ցուցադրում են սմարթֆոնի ինչպես հետեւի, այնպես էլ առջեւի մասը, գրում է Planet Today-ը:
Եթե հանրությունը հետեւի կողմից Nokia 9-ի հետ արդեն որոշ ժամանակ առաջ ծանոթացել էր, ապա ապագա հեռախոսի առջեւի կողմը միայն այժմ է բացահատվել: Պաշտոնական ռենդերներից դատելով՝ Nokia 9-ի էկրանը ոչ մի կտրվածք, անցք չունի:
Սմարթֆոնի նոր ռենդերների իսկությանը կարելի է չկասկածել, քանի որ նկարները հրապարակել է Էվան Բլասը՝ համացանցի հայտնի տեղեկատուն, ով միայն ճշմարտացի աղբյուրներից է տեղեկություններ ձեռք բերում:
Նոր մոդելի մատնահետքերի սկաներն, ըստ Բլասի, ներկառուցված է լինելու անմիջապես դիսփլեյին: Այս տեխնոլոգիան, ինչպես տեսնում ենք, ավելի տարածված է դառնում:
Nokia 9-ի հետեւի կողմի «Android One» գրությունից դատելով՝ որպես օպերացիոն համակարգ օգտագործվելու է նոր Android 9.0 Pie-ն:
Nokia 9-ի մասին այլ նոր մանրամասն չկա, սակայն եթե գործը հասել է պաշտոնական ռենդերների հրապարակմանը, ապա կարելի է ենթադրել, որ սարքի անոնսն արդեն մոտ ժամանակներս տեղի կունենա:
Հնարավոր է Nokia-ի նոր ֆլագմանը հանրությանը կներկայացվի CES 2019 ցուցադրությանը, որը մեկ շաբաթից կանցկացվի, կամ MWC 2019-ին (2019—ի փետրվարի վերջին):





























