2019 թվականին WhatsApp-ը կհրաժարվի մի քանի հանրահայտ օպերացիոն ցանցերին աջակցելուց: Այս մասին մեսենջերի թիմը հայտնել է ընկերության կայքում, փոխանցում է «Իզվեստիան»:
Փոփոխությունները կվերաբերեն Nokia Series 40 օպերացիոն համակարգով հեռախոսներին, որը ստեղծվել է դեռեւս 1999 թվականին: 2012 թվականին աշխարհում Nokia S40-ի տարբեր խմբագրումներով սարքերի թիվը ավելի քան 1,5 մլրդ էր:
Դրանից բացի, 2020 թվականի փետրվարի 1-ից համանման իրավիճակ կստեղծվի Android բազայով 2.3.7 եւ ավելի մեծ տարբերակներով, ինչպես նաեւ iOS 7-ով եւ ավելի մեծ տարբերակով աշխատող սմարթֆոնների համար:
2018-ի հունվարի 1-ից WhatsApp-ը դադարել էր գործել Windows 8.0 եւ ավելի մեծ օպերացիոն համակարգով, ինչպես նաեւ BlackBerry ՕՀ կամ BlackBerry 10-ով սմարթֆոնների համար:





























