Լաս Վեգասում կանցկացվի հարավկորեական Samsung ընկերության կողմից ստեղծված «խելացի» սպորտային կոշիկների շնորհանդես՝ տեղեկացնում է GizmoChina-ն։

Հայտնագործության իմաստն այն է, որ սպորտային կոշիկների մեջ ներկառուցված սենսորը մարզիկի շարժման մասին տեղեկատվությունը փոխանցում է նրա կամ մարզչի սմարտֆոնին կամ «խելացի» ժամացույցին։ 

Նման կոշիկների առաջին տարբերակում կարճ ալեհավաքի տեսքով հաղորդիչը ներկառուցված է կրունկի մասում եւ ակտիվանում է կոճակի սեղմումով։ Մյուս մոդելում հաղորդչի աշխատանքը կարգավորվում է կրունկի շրջանում փոքրիկ վահանակի կառավարման օգնությամբ։

Ստեղծողները հուսով են, որ նորույթը առաջին հերթին կհետաքրքրի երկար տարածությունների վազորդներին եւ նրանց մարզիչներին, ովքեր շարժման ժամանակ բեռնվածությունը եւ վազքի տեխնիկան կարգավորելու հնարավորություն կստանան։