Huawei-ը միացել է Android Go ծրագրի շրջանակներում թողարկվող մատչելի սմարթոններ արտադրողներին։ Այն 2018 թվականի մայիսին ներկայացրել էր Huawei Y3 մոդելը, իսկ 2019-ի հունվարին հայտնել է նոր սմարթֆոնի թողարկման մասին։ Ընկերությունը ցույց է տվել Huawei Y5 Lite բյուջետային դեվայսը, հաղորդում է Planet Today-ը։
Խոսքը 5.45 դյույմանոց դիսփլեյով սարքի մասին է՝ հիմնված բյուջետային MediaTek MT6739 համակարգի վրա, որն ունի 4 հաշվարկող միջուկ։
Huawei Y5 Lite-ը օպերատիվ հիշողությունը ժամանակակից չափանիշներով փոքր է՝ ընդամենը մեկ գիգաբայթ։ Մարտկոցի ծավալը ժամում 3020 միլիամպեր է։ Դա, իհարկե, քիչ է, բայց ենթադրվում է, որ կբավարարի մի քանի օր՝ էկոնոմ ռեժիմով օգտագործելու դեպքում։





























