ԱՄՆ-ից եւ այլ երկրներից գիտնականներին հաջողվել է ֆիքսել քվանտային համակարգչի տարրի այսպես կոչված «ժամանակային կոհերենտությունը», հաղորդում է  Planet Today-ը՝ վկայակոչելով  Nature Nanotechnology-ին:

Խոսքը գրաֆենային կուբիտի ունակության մասին է՝ պահել այն վիճակը, որում այն միաժամանակ տրամաբանական հակադիր հատկություններ է ցուցադրում:

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի աշխատակիցները, որտեղ լաբորատորիաներում գրաֆենային կուբիտներով փորձեր են կատարվել, ասում են, որ ժամանակային կոհերենտության ցուցադրումը չափազանց կարեւոր քայլ է լիարժեք քվանտային հաշվիչ մեքենաների ստեղծման ճանապարհին:

«Կուբիտները արհեստական ատոմների նման մի բան են, որոնց օգնությամբ մենք տեղեկատվության քվանտերով գործողություններ ենք իրականացնում: Այսինքն՝ դրանք քվանտային համակարգիչների ֆունդամենտալ տարրերն են, որոնք համեմատելի են դասական համակարգիչներին կրկնակի սխեմաների հետ: Վերջիններիս համեմատ՝ քվանտային մեքենայի տրամաբանական տարրրեը  կարող են ինչպես առանձին վիճակներ ցուցադրել, որոնք համարժեք են զրոյին եւ մեկին, այնպես էլ միաժամանակ այդ դրությունների սուպերդիրքավորումը: Հենց այս հատկությունն է ընկած քվանտային համակարգիչների հիմքում, ինչի շնորհիվ նրանք կարողանում են բարդ խնդիրներ լուծել, որոնք անհասանելի են սովորական հաշվիչ մեքենաներին», — պատմում են ամերիկացի գիտնականները: