Samsung Galaxy Note 9-ը Android Pie թարմացված օպերացիոն համակարգ ունի՝ One UI վերիմաստավորված թաղանթով, տեղեկացնում է Life-ը՝ հղում կատարելով GSM Arena-ին։

Թարմացումն սկսել են ստանալ սմարթֆոնի գերմանացի օգտատերերը։ Այն կշռում է 95 Մբ։ Մեկ շաբաթ առաջ Galaxy S9-ի եւ S9+-ի համար նույնպես հասանելի դարձավ օպերացիոն համակարգի թարմացումը։ Առաջինն այն ստացան նորից գերմանացիները։

One UI-ի առանձնահատկությունը նվազագույն դիզայնն է եւ նավիգացիայի վերիմաստավորված համակարգը։ Այն մշակվել է այնպես, որպեսզի օգտատերը կարողանա մի ձեռքով կառավարել մեծ սմարթֆոնը։ Օրինակ, ծանուցումները կարելի է բացել սվայփի օգնությամբ էկրանի ցանկացած մասից, այլ ոչ թե միայն վերին հատվածից։

Note 9-ը ներկայացրել են օգոստոսի 9-ին։ Տողաշարը մյուս սմարթֆոններից տարբերվում է S Pen սթիլուսի առկայությամբ, ինժեներներն ընդլայնել են նրա հնարավորությունները. այժմ նրա օգնությամբ կարելի է փոխել երաժշտությունը, սլայդները եւ օգտագործել խցիկի գործադրման կոճակը։