Ice Universe ինսայդերը նշել է Galaxy S10 սերիայի Samsung սմարթֆոնների կուտակիչների ծավալների մասին, տեղեկացնում է Life-ը։

Ինսայդերի տվյալներով՝ S10 Lite-ը կստանա 3100 արագությամբ լիցքավորվող մարտկոց, S10-ը՝ 3500, S10+-ը՝ 4000։ Նշենք, որ S10-ում եւ S10+-ում կլինեն OLED-էկրաններ՝ ավելի ցածր էներգասպառմամբ, քան S10 Lite-ի LCD-ն։

Ավելի վաղ տեղեկացվել էր S10 սերիայի սմարթֆոնների անվանումների մասին։ Հնարավոր է, որ բազային մոդելը կոչվի S10 Edge։ Արտադրողն այդ կերպ կընդգծի էկրանի ճկվող եզրերի մասին։ Հիշեցնենք, որ S10 Lite-ում դրանք հարթ են լինելու։

Սպասվում է, որ սմարթֆոնները կներկայացվեն փետրվարի 20-ին։ Դրանք վաճառքի կհանվեն մարտի 8-ից։ Հավանականություն կա, որ դրանք կցուցադրվեն նաեւ սպառողական էլեկտրոնիկայի MWC ցուցահանդեսում։