Samsung-ի 2018 եւ 2019 թվականների շարքի խելացի հեռուստացույցները հնարավորություն կտան օգտվել iTunes Movies and TV Shows ծրագրից, որը թույլ կտա ֆիլմեր եւ հեռուստատեսային շոուներ գնել եւ դիտել  Apple-ի ծառայությունից, հայտնում է Vesti-ն։

 

Samsung-ում հայտնել են, որ iTunes ծրագիրը եւ AirPlay 2 տեխնոլոգիան 2019 թվականի արտադրության Samsung Smart TV մոդելներում կհայտնվեն գարնանից սկսած։ 2018 թվականի սարքերում այդ ծառայությունից հնարավոր կլինի օգտվել թարմացումից հետո։ iTunes-ի նոր հավելվածը հասանելի կլինի բացառապես Samsung Smart TV-ներում ավելի քան 100 երկրներում, իսկ AirPlay 2-ը հասանելի կլինի Samsung Smart TV-ներում 190 երկրներում։

Samsung Smart TV-ի օգտատերերը հասանելիություն կստանան iTunes-ի սեփական գրադարանից օգտվել ու վարձակալել iTunes Store-ում հասանելի հարյուր հազարավոր ֆիլմերից ու սերիալներից, այդ թվում՝ 4K HDR ֆորմատով ֆիլմերի հավաքածուից։  

iTunes Movies/TV Shows հավելվածը կինտեգրվի Samsung Smart TV-ի այնպիսի ծառայություններում, ինչպես օրինակ՝ Universal Guide-ին, նոր Bixby-ին եւ «Որոնումին»։

The Verge-ը նշում է, որ Apple-ի եւ Samsung-ի համագործակցությունը Apple-ի  սթրիմինգային վիդեոծառայությունը գնելու նախապատրաստություն է։ Այն մտածված է Netflix-ի հետ մրցակցելու համար, ինչպես օրինակ Apple Music-ն է մրցակցում Spotify-ի հետ։