Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը մեկնաբանել է Լիբիայի իրադարձությունները: Նա կոչ է արել Մուամար Քադաֆիին համաձայնել ժողովրդի պահանջներին, հաղորդում է իրանական FARS գործակալությունը:
«Ինչպե՞ս կարող է նման բան լինել, որ ինչ-որ մեկը գնդակահարի իր ժողովրդին»,- ասել է Ահմադինեժադը` Քադաֆիին կոչ անելով հրաժարական տալ եւ լինել ժողովրդի կողքին:
Նշենք, որ փետրվարի 15-ից շարունակվում են բողոքի զանգվածային ակցիաները Լիբիայում: Ոչ պաշտոնական տվյալներով, զոհերի թիվն անցել է 500-ը:
Հիշեցնենք նաեւ, որ 2009-ի հունիսին Իրանում նախագահական ընտրություններին հաջորդած զանգվածային բողոքի ակցիաները նույնպես բռնությամբ ճնշվեցին, որոնց զոհ գնաց մի քանի տասնյակ մարդ:





























