Մեր քաղաքական թիմը, ինչպես հեղափոխության ժամանակ, այնպես էլ դրանից հետո, հստակ հայտարարել է, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունում կտրուկ փոփոխություններ չեն լինի, եւ մենք կշարունակենք մնալ ինչպես ԵԱՏՄ-ում, այնպես էլ՝ ՀԱՊԿ-ում: Այս մասին հունվարի 15-ին Հայաստանի Ազգային ժողովում հայտարարել է Արտաքին կապերի հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանը: Ըստ նրա, Հայաստանը պետք է հետեւի այդ ընթացքին: «ԵՏՄ-ից Հայաստանի դուրս գալու մասին խոսք անգամ լինել չի կարող: Ես կարծում եմ, որ սա մի հարթակ է, որը մենք կարող ենք եւ պետք է առավել արդյունավետ դարձնենք, որպեսզի օգուտներ քաղենք հենց Հայաստանի համար», - պարզաբանել է Ռուբինյանը: Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ կքննարկվի համապատասխան հանձնաժողովում գործող վերլուծական խորհրդի պահպանման հարցը՝ հավելելով, սակայն, որ մասնագետների հետ աշխատելու անհրաժեշտությունը չափազանց կարեւոր է: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի խնդրին՝ Ռուբինյանը շեշտել է, որ համապատասխան հանձնաժողովը, հնարավորության սահմաններում, պետք է աջակցի ՀՀ արտաքին գործերի նախարարությանը, ինչպես նաեւ Հայաստանի կառավարությանը` հայկական կողմի օգտին տվյալ խնդրի լուծման մեջ:

Սուրեն Պապիկյան, դու միայն ռիլ նկարելու համա՞ր ես. Գրիգորյանը` Շաքիի դեպքի մասին

Պարեկների վրա կրшկած վարորդն ու ուղևորը ոչ սթափ են եղել. մանրամասներ I ԼՈՒՐԵՐ I 12:00

Որ մայրս գնա եղբորս տեսնի, էս գործը կփլվի՞. Լեւոն Քոչարյանը՝ եղբոր տեսակցությունների արգելքի մասին

Պատգամավորներ Աննա Գրիգորյանի, Լևոն Քոչարյանի և փաստաբան Հովհաննես Խուդոյանի ասուլիսը

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը

Բամբուկե արջերի զարմանահրաշ աշխարհը․ ինչպես են Չենդուում հոգ տանում մեծ և կարմիր պանդաների մասին

Կոտայքի մարզում կրшկել ու վիրավորել են 2 պարեկի I ԼՈՒՐԵՐ I 09:30

Մտքովս չէր անցել 2031 թվականին վարչապետի թեկնածություն առաջադրվել. Աննա Հակոբյան

Փաշինյանն այս անգամ էլ զուգարանի ջուրը քաշեց Լուսաձորում. աշխատում էր. Օրը մեկ տողով

Փաշինյանը կիրակի օրով Աճարկուտից աշակերտներին ավտոբուսով տարել է Կիրանցի դպրոց

Tulipa Pharma դեղագործական ընկերությունը` MedMeet բժշկական ցուցահանդեսում

Կանաչա-վարդագույն ու անհավանական քաղցր. Չինաստանում կիվիի նոր սորտեր են ստեղծում