Lenovo ընկերությունը, որին պատկանում է Motorola բջջային հեռախոսների արտադրողը, կարող է փետրվարին արդեն  վերսկսել Razr  շարքի ծալովի հեռախոսների արտադրությունը, հայտնում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով աղբյուրներին:

Նրանց տվյալներով՝ Lenovo-ն մտադիր է մոտ 200 հազար հեռախոս արտադրել: Գաջեթի սկզբնական գինը մոտ 1,5 հազար դոլար է: Աղբյուրներից մեկի համաձայն՝ մոդելը դեռ փորձարկվում է եւ նրա զանգվածային արտադրության մասին որոշում չի ընդունվել:

Ստեղներով ծալովի Razr V3 հեռախոսն առաջին անգամ ներկայացվել է 2004-ին եւ դարձել ամենավաճառվող  բջջային սարքերից մեկը:

Սակայն 2007-ին Apple-ը եւ BlackBerry ընկերությունները սենսորային էկրաններով հեռախոսներ ներկայացրեցին, ստեղներով հեռախոսների վաճառքը սկսեց կտրուկ նվազել, Razr-ի արտադրությունը դադարեց:

2011-ին Motorola-ն փորձեց վերսկսել Droid Razr անվանումով Android համակարգով գաջեթների արտադրությունը, սակայն նրան չհաջողվեց կրկնել Razr V3- հաջողությունը: